Հուլիսի 18-ին` ժամը 17:27-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 300 մ քարշակել են KamAZ մակնիշի բեռնատարը (վարորդ Բ․Խ․) և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: