Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը կսկսի արտադրել լեհական հարյուրավոր FLYEYE անօդաչու թռչող սարքեր և WARMATE կամիկաձե անօդաչու թռչող սարքեր:
Այս մասին Imedi հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, հավելել՝ լեհ-վրացական առաջին անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ փորձարկվել են:
Նախարարը տեղեկացրել է, որ ԱԹՍ-ների արտադրության ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել են վրացական Delta International ընկերությունը և Լեհական WB Electronics-ը։