Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ շփումներ դեռ չի ծրագրել` հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցչին արդեն չորրորդ անգամ հարցրել են երկու պետությունների ղեկավարների հնարավոր շփումների մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահի օրացույցում դեռ նման իրադարձություն չկա։
Պեսկովն անդրադարձել է նաև հացահատիկի գործարքի դադարեցմանը։ «Կողմերը, որոնք կփորձեն շարունակել հացահատիկի գործարքի իրականացումը առանց Ռուսաստանի մասնակցության, պետք է հաշվի առնեն այն ռիսկերը, որոնք կապված են նրա հետ, որ ուկրաինական հացահատիկի արտահանման երթուղին անցնում է մարտական գործողությունների շրջանի մոտ: Մենք չենք կարող ասել, թե որքանով և որ երկրներն են պատրաստ իրենց վրա վերցնել այդ ռիսկերը»,- նշել է Կրեմլի խոսնակը։