Ուրախալի է տեսնել առաջընթաց Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում որոշ կարևոր կետերում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը։
«Երկու երկրների միջև բանակցությունները պետք է շարունակվեն, մինչդեռ զուգահեռաբար պետք է որքան հնարավոր է շուտ վերացվի Լաչինի միջանցքի շրջափակումը, և բոլոր ապօրինի անցակետերը պետք է հեռացվեն: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է հումանիտար օգնության և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիություն ունենա, որպեսզի խուսափի լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամից»,- գրել է եվրապատգամավորը։