Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։
«Ավելի քան 7 ամիս առաջ ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստները փակեցին Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը: Ատելությամբ լցված այդ վարքագիծը սննդի բացակայության և առողջապահական ծառայությունների հասանելիության խոչընդոտման պատճառով վտանգի տակ է դնում հարյուր հազարավոր մարդկանց կյանքը: Ադրբեջանի կառավարությունից պահանջում ենք անհապաղ դադարեցնել շրջափակումը և թույլատրել առաջին անհրաժեշտության ապրանքների տարանցումը։ Մենք չենք կարող լռություն պահպանել մարդկության դեմ հանցագործություն հանդիսացող այս վայրագությունների նկատմամբ»,- գրել է Կաստալդոն Twitter-ի իր միկրոբլեգում: