Միացյալ Նահանգները որոշում է կայացրել Ուկրաինային ևս 250 մլն դոլար հատկացնել նրա գյուղատնտեսական ոլորտին աջակցելու համար՝ հայտնել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից։
Նշվում է, որ այդ միջոցները կուղղվեն նաև փոքր և միջին բիզնեսի աջակցությանը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը Ուկրաինային այդ նպատակով 100 մլն դոլար էր տրամադրել։