ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է` Ռուսաստանը համարժեք պատասխան կտա Ղրիմի կամրջին իրականացված պայթյունին: Պուտինի խոսքով` պաշտպանական գերատեսչությունն այժմ համապատասխան առաջարկներ է պատրաստում:
Տեղի ունեցածը Պուտինը դաժան, բայց ռազմական տեսանկյունից անիմաստ է համարել:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ղրիմի կամրջին տեղի ունեցած արտակարգ պատահարի առնչությամբ նշել է, որ Ուկրաինան ինքն է որոշում` ինչպես վարել ռազմական գործողությունները: