Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հացահատիկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնել է ՌԻԱ-Նովոստիի` թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ ՌԴ` հացահատիկային գործարքից դուրս գալու հետ կապված` Արևմուտքն ու Կիևը կքննարկեն Ուկրաինայից համաշխարհային շուկաներ պարենամթերքի արտահանման տարբերակներ:
Բլինքենը նաև շեշտել է` Միացյալ Նահանգները պնդում է, որ Հացահատիկային գործարքը հնարավորինս արագ երկարաձգվի:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել Սև ծովով պարենամթերքի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ: