Իլհամ Ալիևն ընդունել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի ղեկավար Նեչիրվան Բարզանին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Բարզանիի այցը կնպաստի համագործակցության դինամիկայի բարձրացմանը: Անդրադարձ է եղել այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած Ալիև-Բարզանիի հանդիպմանը և Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակներում Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդի Ադրբեջան կատարած այցին։
Քննարկվել են Ադրբեջանի և Իրաքյան Քրդստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների, էներգետիկ ոլորտում համագործակցության, զբոսաշրջային հնարավորությունների ավելացման, ուղիղ ավիաչվերթների բացման և այլ հարցեր: