Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի՝ Արարատ համայնքի տարածքում գտնվող 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետը:
«Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 192,5 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ»,- տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: