Տիգրանաշենի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, նախատեսվում է այս տարի իրականացնել: Այդ մասին Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ զեկուցվեց ՀՀ վարչապետին մարզում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը ներկայացնելիս:
Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ տեխնիկա է հարկավոր, որպեսզի նորոգված ճանապարհների վիճակը ևս գնահատվի: Օրինակ՝ պետք է հասկանալ՝ Պարզ լճի հատվածում ճանապարհի վիճակը նորմա՞լ է, կամ ինչպե՞ս է այն սպասարկվում:
«Կարող է մենք այսօր միջամտություն անենք 1000 դրամի, վաղը կանխենք 1 միլիոն դրամի միջամտություն անելու անհրաժեշտություն, այսինքն՝ պետական միջոցը պետք է մաքսիմալ արդյունավետ ծախսվի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց, որ խնդիր ունեն ձևակերպված՝ ինչքան այլընտրանքային ճանապարհ կա, պետք է նորոգվի, բերվի նորմալ վիճակի, որպեսզի քաղաքացին գյուղից գյուղ գնալու համար ստիպված չլինի դուրս գալ մայրուղի՝ այն լրացուցիչ ծանրաբեռնելով:
Մանրամասները՝ տեսանյութում: