ՀՀ վարչապետի Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ասել է, որ իր տղան պատերազմից հետո հաշմանդամություն ունի, բայց հաշմանդամության կարգերի տրամադրման հետ կապված շատ խնդիրների են բախվում:
«Երեխան պատերազմից եկել է այդ վիճակով, կարգը փոխել են: Պատճառն ի՛նչ է, ոչ ոք չի ասում»,- ասաց քաղաքացին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խնդիրը վերաբերում է հաշմանդամության գնահատման համակարգին, որի տրամաբանությունն այժմ համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչների:
«Միջազգային ստանդարտն ի՞նչ է ասում, ասում է՝ ոչ թե գնահատի՛ր՝ ոտք ունի՞, թե՞ չունի, այլ գնահատի՛ր՝ քայլել կարո՞ղ է, թե՞ չէ: Որովհետև մարդ կա, որ երկու ոտքն էլ տեղում է, բայց չի կարողանում քայլել»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: