Արարատի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետը այցելել է Վեդի քաղաք, որտեղ հետևել է կենտրոնական փողոցների ասֆալտապատման աշխատանքներին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«2,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով: 509 մլն 650 հազար դրամից 55% տոկոսը հատկացվել է պետական բյուջեից»,- գրառման վերջում տեղեկացրել է վարչապետը։