Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի վրա հարձակման պատասխանը լինելու է հատուկ գործողության բոլոր նպատակներին հասնելը։ Նրա խոսքով՝ Կրեմլը գիտի, որ Կիևն է կանգնած պայթյունի հետևում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ պայթեցմանը ներգրավված են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Նա պնդում է, որ Կիևն այն իրականացրել է ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների աջակցությամբ։
Ռուսաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։
Միջադեպը մեկնաբանել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։ Նա կամուրջն անվանել է ապօրինի կառույց և հավելել, որ նման կառույցները կարճաժամկետ են:
Սա Ղրիմի կամրջի վրա առաջին հարձակումը չէ։ 2022 թվականի հոկտեմբերին բեռնատար էր պայթեցվել, ինչի հետևանքով կամրջի մի հատվածը փլուզվել էր։