2023 թվականի հունիսի 15-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության քրեական հետախուզության վարչության անմիջական վերահսկողությամբ և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ ուժերով անցկացվել է «Կանեփ-կակաչ 2023» համալիր միջոցառման առաջին փուլը: Այդ մասին հայտնում է ԼՂ ՆԳՆ-ից:
Միջոցառման արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու 24 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ:
Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններից և Ստեփանակերտ քաղաքից հայտնաբերվել է մշակված և խնամված կանեփ տեսակի 205 բույս և 82 կգ մարիխուանա տեսակի բույս:
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում կամովին հանձնվել է որոշակի քանակությամբ զենք և ռազմամթերք:
«Կանեփ-կակաչ 2023» համալիր միջոցառման առաջին փուլի ընթացքում Հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1854 հատ կանեփ տեսակի չմշակված (վայրի) բույս, որոնց կապակցությամբ կազմվել են համապատասխան ակտեր: