Այս շաբաթ 20-րդ անգամ երևանյան կինոթատրոններում հեղինակային կինո էր հա՛յ հանդիսատեսի համար՝ համամարդկայի՛ն խնդիրների ու արժեքների մասին: Որակյալ կինոն հանրայնացնելու դերը «Ոսկե ծիրանը» հաջողությամբ է կատարում, բայց արդյոք միայն փառատոնները բավարար են:
Կինո ստեղծելու հարյուրամյա պատմություն ունեցող երկրում հիմա ֆիլմարտադրության լավագույն ժամանակները չեն, բայց ինչո՞ւ. չկան արգելված թեմաներ, պետական ճնշումներ, հակառակը՝ ավելացվել է ֆինանսավորումը, շրջանառվում են նաև կինոինդուստրիայի զարգացմանը նպաստող օրենսդրական նախաձեռնություններ: Ոլորտի ներկայացուցիչների համոզմամբ, գլխավոր խնդիրը փողն է, ավելի ճիշտ փողը կինոաշխարհ բերող մասնագետների պակասը: Որակյալ կինոն միայն լավ գաղափարն ու դրա էկրանավորումը չէ, ֆիլմի թիկունքը պահող մի ամբողջ բանակ կա՝ պրոդյուսերների գլխավորությամբ, իսկ այդ ինստիտուտը Հայաստանում կայացած չէ:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան