Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ կթևակոխի. համայնքն ու գործադիրը քննարկել են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև կոնդեցիները:
Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել Կոնդի քաղաքաշինական միջավայրը:
Նախագծի իրագործման հիմքում, որպես կարևոր պայման, դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման խնդրի լուծումը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր:
Թե հայեցակարգային ո՛ր առաջարկը կդառնա ծրագիր ու կիրագործվի՝ կորոշվի մրցութային երկրորդ փուլի ժամանակ: Նախաձեռնության նպատակը, սակայն, հստակ է. պահպանել պատմական թաղամասի ինքնատիպ կերպը և այն համատեղել քաղաքային նոր միջավայրին ու ավանդույթներին:
Մանրամասները՝ տեսանյութում: