Մայրաքաղաքում վորքաութ (workout) մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կկառուցվեն մարզասարքերով հագեցած հատուկ մարզահրապարակներ: Ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 24 բակային տարածք:
***
Շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում շուրջ 60 թեքահարթակ կկառուցվի:
***
Երևանի ավագանու աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվեց, որ մեկնարկել է Թամանյանի արձանին հարակից տարածքի բարեկարգումը: