Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ 1 միջպետական ճանապարհի կմ 35+200 - կմ 35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հուլիսի 18-ին՝ ժամ 18։00-20։00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ մասին հայտնում են «Ճանապարահային դեպարտամենտ» հիմնադրամից:
Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
Պատճառվող անհարմարության համար հիմնադրամից հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։