Հուլիսի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի մի շարք երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպության աղբյուրները։
Հստակեցվում է, որ հանդիպումը վարելու է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին։ Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի արտգործնախարարները հանդես կգան հայտարարություններով։ Նշվում է նաև, որ նախարարների մակարդակով այլ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ներկայությունը դեռևս չի հաստատվել:
Սպասվում է, որ Ռուսաստանը կներկայացնի ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Երեքշաբթի՝ հուլիսի 18-ին, հանդիպման մասնակիցները ելույթ կունենան նաև ուկրաինական խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում։
Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ արևմտյան երկրները նախատեսում են որոշ արտգործնախարարների միջոցով հանդիպումը վերածել աղմկոտ հակառուսական շոուի։
Պոլյանսկին Արևմուտքին անակնկալ է խոստացել Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի նախարարների մակարդակով առաջիկա նիստում։