Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը A Haber հեռուստաալիքի հետ հարցազրույցում հերքել է լուրերը, թե Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնության դիմաց Անկարային գումար են առաջարկել։
«Թուրքիան մի երկիր է, որն ընտրել է իր ճանապարհը, ինքնուրույն է անում իր գործը։ Շատ դժվար ժամանակաշրջանում մեր երկիրը շարունակել է և շարունակելու է իր հաջող աշխատանքը։ Այդ լուրերը սպեկուլյացիա են»,- շեշտել է նա։
Ավելի վաղ ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիային գաղտնի վարկ է տրամադրել՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու համաձայնության դիմաց։ «Բայդենը խոստացել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Թուրքիային կտրամադրի 11-13 միլիարդ դոլարի չափով անհրաժեշտ վարկ»,- գրել է հրապարակախոսը։