Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի վերաբերյալ վերջին տեղեկության համաձայն՝ կամրջով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է: Ղրիմի ղեկավարությունը հայտնել է, որ ավտոբուսների ուղևորներին կամրջով կտեղափոխեն էլեկտրագնացքներով, մարդատար ավտոմեքենաների համար հասանելի է երկու տարբերակ՝ երթուղի նոր տարածաշրջաններով կամ լաստանավային անցում:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ արտակարգ իրավիճակի պատճառը պայթյուններն են: Երկու պայթյունը տեղի է ունեցել ժամը 03:00-ից և 03:20-ի սահմաններում, որից հետո կամրջի վրա երթևեկությունը դադարեցվել է:
Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ երկուշաբթի գիշերը կատարվել է ահաբեկչություն, և Ղրիմի կամրջի վրա հարձակումն իրականացրել են ուկրաինական վերջրյա դրոնների միջոցով։
РБК-Украина լրատավական գործակալությունը, հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրին, հաղորդել Է, որ Ղրիմի կամրջի վրա հարձակումն Ուկրաինայի հատուկ ծառայության և ռազմածովային ուժերի հատուկ գործողությունն է, որի համար օգտագործվել են վերջրյա դրոններ: Հարձակման հետևանքով զոհվել է երկու քաղաքացի, մեկ երեխա վիրավորվել է: