Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերում ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը:
«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման մասին որոշման հաստատումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց. «21.12.2022-ի իր որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պարտավոր է իր իրավասության շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անվտանգ անցում ապահովելու համար: Միջազգային այլ մասնակիցներ պետք է հետևեն այս ուղուն»,- նշել է Բադալյանը՝ թվիթերյան միկրոբլոգում: