Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ պարտավորությունների չկատարմանը:
«Ադրբեջանն իր պարտավորությունները չկատարելով՝ խախտում է կոնվենցիոն պարտավորությունները և խաթարում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հիմնական սկզբունքները»,- գրել է Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում: