Մինչ մի քանի տասնյակ մարդկ փորձում էին պետական գաղտնիք վաճառելով օծանելիք ու հեռախոս պոկել թշնամուց, հազարավոր մարդիկ կորցրին տունն ու դարձան փախստական:
ԼՂ-ից տեղահանված 15400 հոգի պետական աջակցությամբ նոր բնակարան ձեռք բերելու ծրագրի շահառու է: Եթե տեղահանվածը Երևանում է ցանկանում ապրել, Հայաստանի կառավարությունը տան գումարից 8 մլն դրամը կհատկացնի, մարզերում ու ԼՂ-ում՝ 10 մլն, 12 մլն, եթե դպրոցի, մանկապարտեզի կառուցման ծրագրերում ներառված համայնքի վրա է կանգնել ընտրությունը և 14-16 մլն դրամ սահմանամերձ համայնքների բնակչությունը համալրելու համար: