Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է:
Պայծառակերպության տոնը կոչվում է նաև Վարդավառ: Տոնը շարժական է, այս տարի նշվում է հուլիսի 16-ին:
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրը Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: