Կայացել են Միշել-Փաշինյան, Միշել-Ալիև, Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումները: Փաշինյանը Միշելին է փոխանցել ԼՂ նախագահի նամակը:
Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, հումանիտար ճգնաժամին, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, ապաշրջափակմանը, գերիներին վերաբերող և այլ կարևոր հարցեր:
Մոսկվան Բաքվին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ:
ՊԲ-ն չի ճնշում ԼՂ օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը. ԼՂ ՊՆ:
ՄԹ-ն կոչ է անում զերծ մնալ Հարավային Կովկասում ԿԽՄԿ մարդասիրական աջակցության քաղաքականացումից:
Ֆրանսիան և Հնդկաստանն ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը:
Չհայտարարված այցով Ուկրաինա է ժամանել Հարավային Կորեայի նախագահը: Սեուլն այս տարի 150 մլն դոլար կհատկացնի Կիևին:
Բաղդադում բողոքի ցույց է կազմակերպվել ԱՄՆ-ի քաղաքականության դեմ: