Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առավոտից հանրահավաք է մեկնարկել՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրներն ու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Հանրահավաքի մասնակիցները Ստեփանակերտից երթով հասել են օդանավակայան՝ ՌԴ խաղաղապահների տեղակայման վայր, պատվիրակությունը հանդիպել է խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ:
Հանդիպումից հետո պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ հավաքին մասնակցող Ասկերանի բնակիչները կմնան խաղաղապահների զորակայանի մոտ՝ վրաններում, իսկ մնացածը կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ կշարունակվի հանրահավաքը։
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: