Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։
Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հարցով Աֆրիկյան խաղաղության նախաձեռնությունը և հացահատիկային գործարքը: Նախագահները պայմանավորվել են Սանկտ Պետերբուրգում հանդիպում անցկացնել երկկողմ և միջազգային օրակարգի շուրջ կարծիքների փոխանակման համար:
Պուտինը հայտարարել է, որ հացահատիկի գործարքի երկարաձգման համար Ռուսաստանի պայմանները չեն կատարվել:
Ռամաֆոսան էլ Պուտինին ներկայացրել է Յոհանեսբուրգում ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։