Չինաստանի և Եվրամիության միջև շահերի հիմնարար բախում չկա, քանի որ երկու կեղմերն էլ հանդես են գալիս բազմաբևեռության օգտին և աջակցում են միջազգային հարաբերություններում ՄԱԿ-ի ղեկավար դերին: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։
Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցի վերաբերյալ։ Վան Ին ընդգծել է, որ Պեկինն աջակցում է եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն ճարտարապետության ստեղծմանը, և կշարունակի հավատարիմ մնալ խաղաղ բանակցությունների խթանմանը և կառուցողական դեր կունենա ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում: