Հուլիսի 15-ին՝ ժամը 15։27-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 2006 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և կողաշրջվել: Վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 2009 թ.) հոսպիտալացվել են Երևանի «Ուիգմոր Քլինիք» ԲԿ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի բականը և ուղղել այն: