Բրյուսելում ավարտել է Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը:
Վարչապետ Փաշինյանը մինչ այդ հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին է փոխանցել Արայիկ Հարությունյանի նամակը: Զրուցակիցները քննարկել են եռակողմ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր: