Սիրիան թույլ է տվել ՄԱԿ-ին և նրա գործակալություններին սիրիա-թուրքական սահմանի Բաբ ալ-Հավա անցակետը վեց ամիս օգտագործել հումանիտար օգնությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում կարիքավոր խաղաղ բնակիչներին հասցնելու համար: Պայմանավորվածությունը սկսել է գործել 2023 թվականի հուլիսի 13-ից՝ Սիրիայի կառավարության հետ լիակատար համագործակցությամբ և համաձայնեցմամբ, ասվում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բասսամ Սաբբաղի նամակում։
Սիրիայի մշտական ներկայացուցիչն այն ուղարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ անդամ երկրներին փոխանցելու համար:
Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության առաքման անդրսահմանային մեխանիզմը դադարում է գործել այն պատճառով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 11-ին չի կարողացել փոխզիջման հասնել դրա աշխատանքն 9 ամսով երկարաձգելու հարցում: Ռուսաստանը վետո է կիրառել Անվտանգության խորհրդի նոր բանաձևի նախագծի հանդեպ՝ պատճառաբանելով, թե մեխանիզմի երկարաձգումը ոչ մի օգուտ չի բերի Սիրիայի ժողովրդին։