ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետականների՝ Ուկրաինային աջակցությունից զրկելու փորձը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Մի խումբ հանրապետականներ պահանջել էին մի շարք փոփոխությունների քննարկում, որոնք կարգելեին Ուկրաինայի անվտանգությանն ուղղված աջակցությունը և կպարտավորեցնեին ամերիկյան կառավարությանը Կիևին ցանկացած օգնություն ուղեկցել զեկույցով, որում մանրամասն կներկայացվի ԱՄՆ մասնակցության ռազմավարությունը։ Սպիտակ տունը դեմ է արտահայտվել նաև 2024 թվականի պաշտպանության բյուջեում Կիևին հատկացվող օգնությունը վերահսկելու համար գլխավոր տեսուչի պաշտոն ստեղծելու տարբերակին:
Հանրապետական կուսակցության անդամները նաև առաջարկել էին փոփոխություն, որը կարգելեր կասետային զինամթերքի փոխանցումն Ուկրաինային:
Մերժված փոփոխություններից մեկն էլ վերաբերում էր ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջվում էր միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ կլինեին այդ քայլին դիմելու դեպքում: