Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին ներկա էին ԱԺ պատգամավորներ և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամներ:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի 2022 և 2023 թվականների վերջնաժամկետ ունեցող միջոցառումների ընթացքը, մասնավորապես անդրադարձ է կատարվել արդարադատության, հարկային և սպառողների պաշտպանության ոլորտներում իրականացվող միջոցառումներին: Քննարկվել է նաև ՀԸԳՀ-ով նախատեսված հայկական կոնյակի ռեբրենդինգի գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: