Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ պատրաստելու՝ 3-ական, շորթման, զենք-զինամթերքի առգրավման ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, կաշառակերության, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: