Հուլիսի 12-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՆԳՆ միասնական ուսումնական հաստատության ձևավորմանն ուղղված միջացառումների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, մասնակցել են էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրը, ՆԳՆ կրթահամալիրի, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարությունը, ոստիկանության ստորաբաժանումների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Քննարկվել են ապագա կրթահամալիրի ձևավորման հայեցակարգի, կառուցվածքի, կառավարման և կրթական ծրագրերի վերաբերյալ հարցեր։
Աշխատանքային խմբի նիստի ավարտին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ամփոփելով քննարկման արդյունքները, հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և այդ տարբերակը քննարկել աշխատանքային խմբի հաջորդ նիստին։