2023 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանը գազի արտահանումն ավելացրել է 7,5%-ով՝ մինչև 12 միլիարդ խորանարդ մետր, սոցիալական ցանցերում հայտնել է էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում Եվրոպա է արտահանվել 5,7 մլրդ խմ ադրբեջանական գազ (բոլոր առաքումների 48% -ը)։ Թուրքիա գազի մատակարարումները կազմել են 5 մլրդ խմ (ամբողջ արտահանման 41%-ը), Վրաստան՝ 1,3 մլրդ խմ (11%)։
2023 թվականին Ադրբեջանից գազի արտահանումը նախատեսվում է հասցնել 24,5 միլիարդ խորանարդ մետրի, որից մոտ 12 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպա։ Նախատեսված է TANAP խողովակաշարի հզորությունն ավելացնել մինչև 32 մլրդ խմ, այժմ դրա թողունակությունը կազմում է 16 միլիարդ խմ:
Ներկայումս Եվրոպայում ադրբեջանական գազի գնորդներն են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան։
Ադրբեջանում կոնդենսատով նավթի արդյունահանումն էլ 2023 թվականի հունվար-հունիսին, ըստ տվյալների, կազմել է 15,2 մլն տոննա։ Հաշվետու ժամանակահատվածում երկիրը համաշխարհային շուկաներ է արտահանել 12,7 մլն տոննա նավթ կոնդենսատով։
2022 թվականին Ադրբեջանում գազային կոնդենսատով նավթի արդյունահանման ծավալը կազմել է 32 667,7 հազար տոննա, երկրից արտահանումը` 26,3 միլիոն տոննա։ Ադրբեջանի կառավարությունը ծրագրել է 2023 թվականին նավթի արդյունահանումը հասցնել 31 222,3 հազար տոննայի։