Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մեղադրել է Շվեդիային՝ Թորան այրելու թույլտվություն տալու համար: Այդ մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Լինելով Իսրայելի նախագահ՝ ես դատապարտել եմ Ղուրանի այրումը, որը սուրբ է ողջ աշխարհի մահմեդականների համար, և հիմա ես ողբում եմ, որ նույն ճակատագիրն է սպասում հրեական Աստվածաշնչին՝ հրեա ժողովրդի հավերժական գրքին»,- հայտարարել է նա:
Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը հայտարարել է, որ իր երկիրը խստորեն դատապարտում է Շվեդիայում Իսրայելի դեսպանատան շենքի դիմաց հրեական սուրբ գիրքն այրելու մտադրությունը և կոչ Է արել Ստոկհոլմին կանխել ատելության ակտը:
«Սուրբ գրքերի այրումը ատելության ու անհանդուրժողականության դրսևորում է և կապ չունի կարծիքի ազատ արտահայտման հետ»,- ընդգծել Է դիվանագետը:
Մինչ այդ Շվեդիայի իշխանությունները հավանություն էին տվել մի տղամարդու խնդրանքին, որը ցանկություն էր հայտնել Թորան այրել Իսրայելի դեսպանատան մոտ: