Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրվել է հանրահավաք, որով հայտարարվում է համաժողովրդական շարժման մեկնարկը: Նպատակը ԼՂ-ում տիրող իրավիճակը միջազգային հանրությանը ներկայացնելն է։
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան պետական և հոգևոր գործիչներ, նաև պարզապես մտահոգ քաղաքացիներ: Նրանք համախմբման կոչ արեցին: Հանրահավաքին մասնակցում է նաև նախագահ Արայիկ Հարությունյանը: