Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ և Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատական հայց է ներկայացվել:
Իմամօղլուն մեղադրվում է Ստամբուլի շրջաններից մեկի՝ Թուզլայի ղեկավար Շադի Յազըջըին վիրավորանք հասցնելու համար: Նրան ներկայացվել է հանրային պաշտոնյային հրապարակային վիրավորանք հասցնելու մեղադրանք:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Իմամօղլուն կարող է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է ևս մի քանի դատական գործով: