Ֆրանսիան այսօր տոնում է Ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը, և այդ առիթով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին:
«Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ իմ բարեկամական ջերմ շնորհավորանքներն ու երջանկության և հաջողության լավագույն մաղթանքներն եմ հղում սիրելի գործընկերոջս՝ Կատրին Կոլոննային ու Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արարատ Միրզոյանը:
Նա նաև ներկայացրել է արտգործնախարարության ջերմ շնորհավորանքները:
«Ջերմ շնորհավորանքներ Ֆրանսիային և բարեկամ ֆրանսիացի ժողովրդին, որոնք այսօր տոնում են հուլիսի 14-ը և Հանրապետության արժեքները: Այդ նույն արժեքները, որոնք մենք կիսում ենք, արմատավորված են մեր պատմական բարեկամության մեջ և ոգեշնչում են հատուկ հարաբերություններ»,- նշված է ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձում: