ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը սպառնալիք կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելել՝ դա չի բարձրացնի նաև Ուկրաինայի անվտանգությունը։
Կրեմլի ղեկավարը շեշտել է. «Հյուսիսատլանտյան դաշինքին Կիևի հնարավոր անդամակցության հարցը եղել է հատուկ ռազմական գործողության պատճառներից մեկը»։
Պուտինը զգուշացրել է․ Ուկրաինային արևմտյան սպառազինությունների նոր մատակարարումները միայն ավելի կխորացնեն հակամարտությունը։
ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինան անվտանգության ապահովման իրավունք ունի, սակայն այն չպետք է սպառնա այլ երկրների անվտանգությունը։ Պուտինը նաև հայտարարել է՝ Մոսկվան դեմ չէ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների քննարկմանը։