Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետը:
«Ես հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը: Հույս ունեմ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: