Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ հատվածում ընթանում են ստուգիչ հնագիտական պեղումներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Հիշեցնենք, որ այս ճանապարհի ծրագիրը տարիներ առաջ փոխվել էր, և կազմվել է նոր նախագիծ, որպեսզի ճանապարհաշինության հետևանքով չվնասվեն պատմամշակութային արժեքները։
Նորացված նախագծով հուշարձանի վրա ուղղակի ազդեցությունը հասցված է նվազագույնի: Շինարարությանը զուգահեռ մասնագետներն այժմ ևս մեկ անգամ ուսումնասիրում են շինտեղամասերը, և տարվող աշխատանքներից հետո միայն տարածքները տրամադրվում են ճանապարհաշինարարներին շինարարություն կատարելու համար։