Ազգային ժողովը հուլիսի 13-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է Կառավարության հեղինակած ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական նախաձեռնությունները բովանդակային փոփոխության չէին ենթարկվել:
Գլխադասային հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: