Կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Գավառ համայնքի Լճափ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (որից` 16.80 %-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) կստեղծվի հանրային լողափ (N 9 հանրային լողափ)` համաձայն N 1 հավելվածի, Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) կստեղծվի հանրային լողափ (N 10 հանրային լողափ)` համաձայն N 2 հավելվածի, Գավառ համայնքի Գավառ քաղաքին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (որից 35.52 %-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) կստեղծվի հանրային լողափ (N 11 հանրային լողափ)՝ համաձայն N3 հավելվածի, Մարտունի համայնքի Մարտունի քաղաքին հարակից տարածքից 1.2 հեկտար հողամասում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) կստեղծվի հանրային լողափ (N 12 հանրային լողափ): Այդ մասին հայտնում են Կառավարությունից:
Իրավական ակտի ընդունման նպատակը հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է և հանրային լողափերի արդյունավետ շահագործումը, Սևանա լճի ափամերձ տարածքների պահպանությանը նպաստող բնապահպանական և բիոտեխնիկական միջոցառումների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորությունը, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, երեխաների համար խաղահրապարակներ, հեռանկարային ներդրումային ծրագրեր, բացառելով առանց փրկարարական և բուժuպաuարկման ծառայությունների լողափերի շահագործումը և ապահովելով բացառապես մաքրման կայանների միջոցով կեղտաջրերի մաքրումը՝ ըստ նորմատիվներով սահմանված չափաքանակների:
Արդյունքում նախատեսվում է ունենալ գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող նոր հանրային լողափեր Սևանա լճի առափնյա չորս տարբեր հատվածներում, ինչպես նաև Սևանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության պատշաճ կազմակերպում և մաքրման կայանների առկայություն, հեռանկարային ներդրումային ծրագրեր և հավելյալ աշխատատեղերի ստեղծում: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ:
Վարչապետը պարզաբանել է, որ հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով նախարարին հանձնարարել է այս որոշման ընդունման տրամաբանությունը որոշակի փոխել, և այն ծառայությունները, որոնց մի մասը ենթադրվում է, որ պետք է ամբողջովին անվճար լինեն, լինի անվճար, բայց ծառայությունների մի մասի համար որոշակի վճարի հնարավորություն ստեղծվի: