ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի հետ: Այդ մասին ասված է Արմեն Գրիգորյանի Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպմանը քննարկել ենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները:
Զրուցակցիս հետ անդրադարձել ենք երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ գործարար միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաներին, հայ-ամերիկյան տնտեսական ներդրումներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- նշված է գրառման մեջ: