ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Այդ մասին ասված է ՀՀ Անվտանգության խորհրդի Ֆեյսբուքի էջում:
«Ա. Գրիգորյանը և Ս. Փաուերը մտքեր են փոխանակել գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և ընդլայնման հեռանկարների շուրջ, ինչի համատեքստում քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները՝ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները»,- նշված է գրառման մեջ: