Ռուսաստանի զինված ուժերը հակագրոհի են անցել Լիմանի (ռուսական անվանումը՝ Կրասնի Լիման) ուղղությամբ և հաջողությամբ զարգացնում են հարձակումը։ Այդ մասին հայտնել Է Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը, գրում է РИА Новости-ն։
2022 թվականի աշնանը ռուսական զորքերը հեռացել էին այդ տարածքից, որը գտնվում է Դոնեցկի Կրամատորսկի շրջանում։ Եթե Ռուսաստանի զինված ուժերը վերականգնեն քաղաքի նկատմամբ վերահսկողությունը, ապա դա ռուսական զինուժին կրկին հնարավորություն կտա հարձակվել Սլավյանսկի և Սվյատոգորսկի վրա:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ թեժ մարտեր են ընթանում Բախմուտ (Արտյոմովսկ) քաղաքից հարավ-արևմուտք՝ Կլեշչևկայի մոտ: Ըստ ռազմական փորձագետի՝ ուկրաինական ուժերը չեն հրաժարվում բնակավայրի կարևոր բարձունքները գրավելու ծրագրից: Դրա համար նրանք կիրառում են տարբեր տեսակի հրետանի, այդ թվում ՝ ՆԱՏՕ-ի տրամաչափի:
Բախմուտը 2023 թվականի մայիսի 20-ից գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։